Աստղիկ Գևորգյան
գեշտալտ հոգեթերապևտ
Ես Աստղիկն եմ, հոգեթերապևտ, քոուչ և փափուկ հմտությունների թրեյներ։
Արդեն 8 տարի է քոուչինգի և հոգեբանության ոլորտում եմ։ Որպես գեշտալ հոգեթերապևտ սերտիֆիկացվել եմ Մոսկվայի գեշտալ հոգեթերապիայի և խորհրդատվության ինստիտուտում։
Հոգեթերապիան պարզապես խնդիրները լուծելու և լավ զգալու մասին չէ։ Հոգեթերապիան կյանքը ապրելու, այն այլ խորությամբ զգալու մասին է։
Որպես հոգեթերապևտ ինձ համար կարևոր է, որ այցելուն ունենա իր ապահով տարածքը և ժամանակը իր էմոցիաները և զգացողությունները ապրելու, իր ազատ ընտրության հնարավորությունը իրացնելու, իրեն վերագտնելու և իր կյանքի որակը արդյունքում բարձրացնելու համար։
Ինձ կարող եք դիմել
  • Երբ ցանկացած հարաբերություններում՝ ընտանեկան, ամուսնական, անձնական, աշխատանքային և այլ, ձեզ ինչ-որ բան չի բավարարում, կան խնդիրներ, ձեզ բավարարված չեք զգում
  • Բաժանության, կորստի դեպքում
  • Հոգեբանական, էմոցիոնալ կամ ֆիզիկական բռնության ենթարկվելու դեպքում
  • Օնկոլոգիայի և առողջական բարդ խնդիրների հոգեբանական ազդեցության դեպքում
  • Տագնապների դեպքում
  • Գենդերային ինքնության և դրա հետ կապված հարցերով

Եթե դուք ունեք այլ հայց, որը նշված չէ կամ չունեք հստակ հայց, բայց զգում եք հոգեթերապիայի կարիք, այդ դեպքում ևս կարող եք ինձ դիմել։ Եթե նույնիսկ իմ մասնագիտական գիտելիքների շրջանակից դուրս լինի դա, ես կարող եմ ձեզ խորհուրդ տալ ընտրել այլ հոգեթերապևտ կամ հոգեբույժ։
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Անհատական հոգեթերապիա
13 000 դրամ
Ես այժմ բնակվում եմ Փհուքեթում (Թայլանդ) և եթե երջանիկ պատահականությամբ դուք այստեղ չեք, հոգեթերապիան անցկացնում եմ օնլայն։ Թերապիան կարող ենք անցկացնել նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով։
Անհատական քոուչինգ
13 000 դրամ
Անհատական քոուչինգը ևս անցկացվում է օնլայն։ Այն ուղղված է ոչ միայն խոչընդոտող խնդիրների բացահայտմանը, այլև գործողությունների պլանի մշակմանը։
Թրեյնինգներ և վերապատրաստման ծառայություններ
Այս ծառայությունը ևս գործում է օնլայն։ Այն ուղղված է թրեյնինգի ընթացքում մասնակիցների փափուկ և կառավարման հմտությունների զարգացմանը։
Ես աշխատում եմ մեծահասակների հետ, ինչպես նաև զույգերի հետ։

Ախտորոշված հոգեբանական խնդիրների դեպքում աշխատում եմ հոգեբույժի հետ միասին։

Հոգեթերապիան ամբողջությամբ կոնֆիդենցիալ է։

Հոգեթերապևտիկ աշխատանքից առաջ մենք կարող ենք բանավոր կամ գրավոր կնքել Թերապևտիկ պայմանագիր, որին կարող եք ծանոթանալ այստեղ։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Գեշտալտ հոգեթերապևտների հիմնական վերապատրաստման ծրագիր (МИГТиК)
680 ժամ մասնագիտական ​​վերապատրաստում
250 ժամ անհատական ​​թերապիա
160 ժամ սուպերվիզիա
180 ժամ թերապևտիկ ինտենսիվ և խմբային աշխատանք
Տրանսֆորմացիոն քոուչ-պրակտիկ (ICTA, Вектор Роста)
200 ժամ մասնագիտական վերապատրաստում
105 ժամ պրակտիկա որպես քոուչ և հաճախորդ
Տրանսֆորմացիոն քոուչ- ՆԼԾ վարպետ (ICTA, Вектор Роста)
120 ժամ մասնագիտական վերապատրաստում և խմբային թերապիա
24 ժամ պրակտիկա որպես քոուչ և հաճախորդ
Կառավարման հոգեբանություն (ՀՀՊԿԱ)
Մագիստրոսի կոչում
Ֆեմինիստական և գենդերային զգայուն մոտեցումները հոգեբանությունում (ԿՌԿ)
18 ժամ մասնագիտական վերապատրաստում
Գեշտալ հոգեթերապիան ձեզ համար ապահով միջավայր է ստեղծում, որտեղ կարող եք արտահայտել և ապրել ձեր էմոցիաները և զգացողությունները, կատարեք գիտակցված ընտրություն և վերագտնեք ձեզ։
Գրանցվել հոգեթերապիայի համար
Գրանցվեք այստեղ կամ կոնտակտներում նշված կապի միջոցներով
+374 94765768
astgh.gevorgyan@gmail.com
All text, photo, and video materials belong to their owners and are for demonstration purposes only. Please do not use them in commercial projects.
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website